Մակրոնը երկրորդ հրատապ հանդիպումը կհրավիրի Ուկրաինայի և Եվրոպայում անվտանգության քննարկման համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

աա

ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեք օրվա ընթացքում ԵՄ առաջնորդների արդեն երկրորդ հրատապ հանդիպումը կհրավիրի Ուկրաինայի և Եվրոպայում անվտանգության քննարկման համար, հաղորդում է Reuters-ը։ 

Հրավիրված երկրների թվում են Նորվեգիան, Կանադան, Բալթյան երկրները, Չեխիան, Հունաստանը, Ֆինլանդիան, Ռումինիան, Շվեդիան և Բելգիան: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեխիան, Ռումինիան և Սլովենիան վրդովված էին, որ իրենց առաջին հանդիպմանը չեն հրավիրել: Ընդ որում, Սլովենիան կրկին չկա ցուցակում, որը հրապարակել է գործակալությունը։ Այսօր նաև արևմտյան ԶԼՄ-ները «հիասթափեցնող» են անվանել առաջին գագաթնաժողովի արդյունքները։ 


 

--00—ՍՊ