Արդյո՞ք պատժամիջոցները կխանգարեն Սպերցյանին տեղափոխվելու հարցում․ կարծիք գործակալ Բարբոզայից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

սս

Ֆուտբոլային գործակալ Պաուլո Բարբոզան մեկնաբանել է «Լիդսի» հետաքրքրությունը Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» 24-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ։ Նա նշել է, որ եվրոպական ակումբներն արդեն կարծիք են ձևավորել Սպերցյանի մասին, սակայն քաղաքական իրավիճակը կարող է ազդել հնարավոր տրանսֆերի վրա:

«Ես տեղյակ չեմ այդ մասին։ Եվրոպայում արդեն ձևավորվել է կարծիք Սպերցյանի վերաբերյալ։ Եթե «Լիդսը» ցանկանա պայմանավորվել տրանսֆերի մասին, դա կախված կլինի մի շարք հանգամանքներից։

Քաղաքական իրավիճակը կարո՞ղ է ազդել տրանսֆերի վրա։ Կարծում եմ, որ այս պահին շատ սպորտային հարցեր լուծվող են։ Մենք բոլորս հասկանում ենք, որ այս պատժամիջոցները կապված են քաղաքականության հետ։ Իսկ եթե քաղաքական խնդիրները լուծվեն, սպորտային հարցերը նույնպես կլուծվեն», — ասել է Բարբոզան Metaratings.ru-ին։

Ավելին՝ Armsport
 

--00—ՍՊ