Միքայել Մինասյանի մոտ քաղաքական ամբիցիաները մեռել են, որպես ընկեր գիտեմ, մնացած հարցերն իրեն տվեք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Ե՛վ Միքայել Մինասյանն է իմ ընկերը, ե ՛վ Արթուր Ջանիբեկյանը, նույն հերոսի անունը մի՛ տվեք, իրեն վերաբերող հարցերն իրեն տվեք, գուցե քաղաքական ամբիցիաները մահացե՞լ են էդ մարդու՝ Միքայել Մինասյանի մոտ, որպես ընկեր՝ ասեմ՝ տենց ա, 2021 թվականից որ ձայն չի հանում, լռության ուխտ է տվել, ինչո՞ւ է այդպես։ Գուցե նրանից է, որ ժողովուրդը պարտված ղեկավարին վերցրեց ու նորից ղեկավար սարքեց, իսկ վերջինս էլ երկրորդ հայկական պետությունը ջնջեց քարտեզի վրայից, հիմա էլ տրաֆարետը վերցրել է, կողքը կետ է դրել ու ասում է՝ էս է այլևս մեր պետությունը։ Այդ մասին 24News-ի տաղավարում՝ ուղիղ եթերից ասել է Գյումրիի համայնքապետի թեկնածու, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով քաղաքական մեղադրանքներին, թե իրեն ասոցացնում են նախկինների վերադարձի, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։

«Միքայել Մինասյանը ո՛չ իմ ղեկավարն է, ո՛չ էլ՝ աշխատողը, բոլորն հարցերը տվեք իրեն, հարցեր կարող էիք ուղղել նաև իր եղբորը, ով արդարադատության նախարար էր»,- նշել է Մխիթարյանը։

«Վաղը բերդ գցեն էլ իրենց՝ իրենք իմ ընկերներն են, ես իրենցից չեմ հրաժարվելու»,- հավելել է նա։

Ավելին՝ տեսանյութում։
 

--00—ՍՊ