Թրամփը չի բացառել, որ Պուտինի հետ հանդիպումը տեղի ունենա այս ամիս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

1556014236_0_197_2804_1774_1920x1080_80_0_0_caf3d98ef0469707736057a7aad26991

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ այս ամիս կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Հնարավոր է», - պատասխանել է Թրամփը լրագրողների այն հարցին, թե արդյոք հանդիպումը կարող է տեղի ունենալ այս ամիս։

Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում նա նաև ԱՄՆ նախագահի պաշտոնում իր աշխատանքի կարևոր մասն է անվանել աշխարհում ծագած ճգնաժամերի լուծումը, որոնք առաջացել էին մինչև իր իշխանության վերադառնալը։

«Ես հրշեջի պես եմ, ինձ պետք է հրդեհները մարել ամբողջ աշխարհում»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թրամփը գոհ է Սաուդյան Արաբիայում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցություններից։

«Ես հիմա շատ ավելի վստահ եմ, որ կարելի է գործարք կնքել, ամեն ինչ շատ լավ է անցել: Ռուսաստանը ցանկանում է ինչ-որ լուծման գալ»,- ասել է նա։

--00—ՅՄ