ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Սաուդյան Արաբիայում, հավանաբար, տեղի կունենա, ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Ես չեմ կարող խոսել նրանց փոխարեն, բայց վստահ եմ, որ դա տեղի կունենա», - ասել է նա Bloomberg-ին:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Զելենսկու գրասենյակը բանակցություններից հետո հրապարակել է Կիևի և Վաշինգտոնի համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին, որը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ։
Փաստաթղթում նշվում է նաև, որ ԱՄՆ-ն անմիջապես կվերացնի հետախուզական տվյալների փոխանակման դադարը և կվերսկսի ռազմական մատակարարումները Ուկրաինային։
--00—ՅՄ