ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Հայաստանում այս օրերին դիտվող ձնառատ եղանակն իր մասշտաբով համեմատելի է 2016 թվականի հունվարի 1-2-ի ուժեղ ցիկլոնային շրջանառության հետ։ Այս մասին տեղեկացրել է Հիդրոօերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Վերջին անգամ նման հզոր ցիկլոնային շրջանառություն հանրապետությունում ունեցել էինք 2016 թվականի հունվարի 1-2-ին, ինչի արդյունքում Երևանում ձնածածկույթի բարձրությունը հասել էր 40-50սմ»,- գրել է Ազիզյանը։
--00—ՅՄ