Բելառուսի նախագահը ներողություն չի խնդրել Զելենսկուց․ Լուկաշենկոյի մամուլի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

Capture

Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հերքել է Վլադիմիր Զելենսկու խոսքերն այն մասին, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն, իբր, հեռախոսով ներողություն է խնդրել իրենից։

«Բելառուսի նախագահը ներողություն չի խնդրել Զելենսկիից այն պարզ պատճառով, որ մենք ներողություն խնդրելու ոչինչ չունենք», - մեջբերում է ՌԲԿ-ն նրա խոսքերը:

Այսօր ամերիկացի բլոգեր Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ 2022 թվականի փետրվարին Լուկաշենկոն իր հետ հեռախոսազրույցում, իբր, ներողություն է խնդրել և ասել, որ ինքը կապ չունի հատուկ ռազմական գործողության հետ։

Էյսմոնտը հիշեցրել է, որ Կիևի վարչակարգն առաջինն էր, որ պատժամիջոցներ սահմանեց Մինսկի դեմ՝ նույնիսկ առաջ անցնելով արևմտյան երկրներից։

--00—ՅՄ