ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
ԱՄՆ վարչակազմը քաջ գիտակցում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները հեշտ չեն լինելու, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք բոլորս հասկանում ենք, որ Պուտինը հեշտ բանակցող չի լինի այս հարցում։ Մենք բոլորս դա հասկանում ենք, բայց հասկանալու համար, թե արդյոք կարելի է ինչ-որ բան անել, մենք պետք է սկսենք գործընթացը»,- ընդգծել է Ռուբիոն։
Նրա խոսքով, կողմերը երեք տարի բանակցություններ չեն վարել։
--00—ՅՄ