ԱՄՆ-ն 23 մլրդ դոլարի F-16 կործանիչ է վաճառել Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

photo_2024-03-15_11-38-35

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքն ամերիկյան «MSNBC» հեռուստաալիքի եթերում անդրադարձել է Թուրքիա-ԱՄՆ հարաբերություննին, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի և Իսրայելի կողմից Գազայի ուղղությամբ իրականացվող հարձակումների համատեքստում Թուրքիայի պահվածքին, գրում է Ermenihaber.am-ը:

Նա նշել է, որ Թուրքիան թե Ուկրաինայում և թե Պաղեստինի Գազայի հատվածում տեղի ունեցող պատերազմների ուղիղ կենտրոնում է:

«Նրանք էլ մեր պես աջակցում են այն լուծմանը, որը ենթադրում է երկու պետության ստեղծում: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ մենք միասին կաշխատենք: Եթե Թուրքիայի պես տարածաշրջանային ուժերն իրենց դերը չկատարեն, ապա Գազայում լուծման հասնելը դժվար կլինի»,-հավելել է դեսպանը:

Իսկ ռուս-ուկրաինական պատերազմին անդրադառնալով՝ Ֆլեյքն ասել է, որ Թուրքիայից Ուկրաինա մատակարարվող հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) շատ կարևոր դեր ունեն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ