Իրանի անվտանգությունը չափազանց կարևոր է մեզ համար․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

դդ

Իրանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, և սա երաշխիք է, որ 2 երկրների հարաբերությունները զարգացման ռազմավարական տրամաբանության մեջ են գտնվում։ Հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ 

«Մեր հարաբերությունները զարգանում են քաղաքական երկխոսության, տնտեսական գործակցության և առևտրաշրջանառության մակարդակներում»,- նշել է նա։ 

«Իրանի կայունությունը չափազանց կարևոր է մեզ համար, Իրանի զարգացումը չափազանց կարևոր է մեզ համար և Իրանի անվտանգությունը չափազանց կարևոր է մեզ համար։

Ես անգամ չեմ կարծում, թե կարիք կա ասելու, թե ինչու, դա այնքան ակնհայտ է»,- հավելել է Փաշինյանը։

--00—ՍՊ