ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է միջնորդ լինել Իրանի հետ միջուկային բանակցություններում, Կրեմլը հայտարարել է, որ պատրաստ է օգնել Իրանի և ԱՄՆ-ի միջև խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։ Հաղորդում է Bloomberg-ը։
Պարբերականը նշում է, որ Մոսկվան համաձայնել է միջնորդի դեր կատարել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Դոնալդ Թրամփի համապատասխան հարցումից հետո, որը փոխանցվել է Վլադիմիր Պուտինին հեռախոսազրույցի ընթացքում:
--00—ՍՊ