ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Ուրախ էի Երևանում հանդիպել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը:
«Ուրախ եմ տեսնել Կոլումբիայում COP 16 համաժողովի արդյունքների հետագա զարգացմանը Հայաստանի հանձնառությունը: Հայաստանի հոյակապ լեռները հիանալի ֆոն կծառայեն COP 17-ի համար, որն աշխարհը կմոտեցնի «Խաղաղություն բնության հետ կարգախոսին»,- գրել է Շոմեյքերը:
--00—ՍՊ