ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Արցախում ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի հացադուլի դադարեցման պահանջով հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը չի ընդունել իրեն այցելած ՄԻՊ Անահիտ Մանասյանին, գրում են հայկական ԶԼՄ-ները։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հացադուլի չորրորդ օրը այցելել է «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանին, Արտավազդ Ալավերդյանին եւ Վարդան Ավագյանին: Սակայն Մանե Թանդիլյանը հրաժարվել է նրա հետ հանդիպել:
--00—ՍՊ