ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Ստամբուլում և Էր-Ռիադում կայացած հանդիպումներից հետո ռուս-ամերիկյան պատվիրակությունների նոր բանակցությունների հեռանկարների մասին, ասել է, որ նման շփումներ այսօր կամ վաղը նախատեսված չեն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հարցին, թե արդյոք նման շփումներ կարող են լինել ամսվա երկրորդ կեսին, Կրեմլի խոսնակը պատասխանել է, որ դիվանագետներն աշխատում են այդ ուղղությամբ։
--00—ՍՊ