ՄԱԿ-ը կոչ է արել հետաքննել Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Capture5

Անհրաժեշտ է անցկացնել բոլոր սպանությունների ու այլ խախտումների օպերատիվ, թափանցիկ ու անկողմնակալ հետաքննություն, մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի ու չափանիշների։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկը՝ դատապարտելով Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունները:

«Համաձայնեցված հարձակումներից հետո մենք ստանում ենք չափազանց անհանգստացնող հաղորդագրություններ ընտանիքների սպանությունների մասին, ներառյալ՝ կանանց, երեխաների և վիրավոր զինյալների»,- ասել է նա:

--00—ՅՄ