ՏԿԵ նախարարը այցելել է «Զվարթնոց» օդանավակայան․ ներկայացվել է անվտանգության համակարգերի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News 
 

ԴԴ
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։
 
ՏԿԵՆ ոլորտը համակարգող փոխնախարար Արմեն Սիմոնյանի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Չիլինգարյանի, Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի, օդանավակայանի տնօրինության հետ շրջել է կատարվել տարածքում, ծանոթացել են առկա ենթակառուցվածքներին։ 

Նախարարին է ներկայացվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մինչ այս իրականացրած ներդրումները, ընթացիկ աշխատանքները, օդանավակայանի անվտանգության համակարգերի աշխատանքը։
 
Շրջայցի ընթացքում քննարկվել են օդանավակայանի աշխատանքի հետ կապված հարցեր։

--00—ՍՊ