Փաշինյանը քանդում է հայերի հոգիները՝ ալիքները հասցնելով մինչև Սփյուռք. Հակոբ Բագրատունի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News 

Ժամանակին Պաղեստինի ազատագրական շարժումն իր ծրագրից հանեց Իսրայելը «ոչնչացնելու» դրույթը, այսինքն, գնաց փոխգործակցության, արդյո՞ք դրանից հետո երկիրն անկախություն ձեռքբերեց։ Այս հարցադրումը 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ արել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին՝ ի նկատի ունենալով ՀՀ իշխանությունների այն քողարկված քաղաքականությունը, ըստ որի Ադրբեջանի պահանջով Սահմանադրությունից հանվելու է Անկախության հռչակագրի մասին դրույթը։   

«Ժամանակին մենք պետություն չէինք, անկախություն էլ չէինք ուզում։ Եթե իսլամ ընդունեինք, միգուցե և ցեղասպանություն չլիներ։ Ի՞նչ անեինք, ընդունեի՞նք», - հարցրել է Բագրատունին՝ ինքն իր հռետորական հարցադրմանը տալով ժխտողական պատասխան։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ