ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Ազատության հրապարակում Ադրբեջանում ապօրինի պատանդառված հայ գերիների խնդրով հացադուլ հայտարարած «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում է․
«Բեռլինում մեր հայրենակիցների կողմից անցկացվել է ակցիա՝ պահանջելով ազատել Բաքվի բանտերում պահվող գերիներին։
Այլ երկրներում գտնվող մեր հայրենակիցները պետք է նմանատիպ ակցիաներով ակտիվ աջակցություն ցուցաբերեն մեր հայրենակիցներին»։
--00—ՍՊ