Արագածում անհետ կորած իսպանացի լեռնագնացին դեռ չեն գտել․ որոնողական աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

photo_2025-03-12_09-47-08

Ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 29 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ։

 --00—ՅՄ