Արձանագրվել է վարչական 50 իրավախախտման դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ԴԴ

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, իրենց սպասարկման տարածքում, համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ, մարտի 14-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Հայտնաբերվել է գազային և մեկնարկային մեկական ատրճանակ, որսորդական ողորկափող մեկ հրացան, տարատեսակ 41 փամփուշտ, մեկ մահակ, նաև` մարիխուանայի նմանվող զանգված:

Արձանագրվել է վարչական 50 իրավախախտում, այդ թվում` չամրակապված վարելու 15, վարելիս հեռախոսից օգտվելու 7 և ծախախոտային արտադրատեսակ օգտագործելու 5 դեպք:

Ուժեղացված միջոցառումները կրում են պարբերական բնույթ»,- ասվում է հաղորդագրությունում:

--00—ՍՊ