Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արտենի-Արագածավան ավտոճանապարհին. զոհերի թվում երեխա կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Ա
Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 4-րդ կմ հավածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 24-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Opel» մակնիշի և 49-ամյա Էդուարդ Հ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Nissan»-ի ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 42-ամյա Քրիստինե Բ․-ն և 9-ամսական Մառլեն Ս․-ն տեղում մահացել են։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Ավելին՝ սկզբնաղբյուրում։

--00—ՍՊ