Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Թուրքիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի երրորդ փուլին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

,

Մարտի 18-ից 24-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կկայանա Աշխարհի գավաթի երրորդ փուլը, որտեղ կմասնակցեն մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը, այս մասին հայտնում են ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայից։

Աշխարհի գավաթի երկրորդ փուլը կայացել է Բաքվում, որին Հայաստանի թիմը չի մասնակցել:

--00--ԱՀ