ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և Բյուրոյի անդամներ Լիլիթ Գալստյանն ու Արսեն Համբարձումյանը հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։
Արմեն Ռուստամյանն ընդհանուր գծերով տեղեկացրել է օրերս տեղի ունեցած ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի, ՀՅԴ Բյուրոյի նորընտիր կազմի, ընդունված հիմնական որոշումների և կուսակցության ռազմավարական առաջնահերթությունների մասին:
Մտքեր են փոխանակվել աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանում և հատկապես Հայաստանի շուրջ ծավալվող անվտանգային մարտահրավերների շուրջ:
Կարևորվել է ՌԴ-ի հետ մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ խորհրդարանական ձևաչափով համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը:
ՀՅԴ Բյուրոյի անդամները հատուկ շեշտել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում տեղի ունեցող ապօրինի դատավարության հետ կապված իրենց մտահոգությունները։
--00—ՍՊ