ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Բաքվից պատասխանել են ՀՀ վարչապետի աշխատակազմին։
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե Բաքուն կտրականապես մերժում է 2025 թվականի մարտի 18-ի Հայաստանի վարչապետի գրասենյակի հայտարարությունը, քանի որ այն, իբր «ոչ միայն անհիմն մեղադրանքներ է պարունակում Ադրբեջանի հասցեին, այլև խեղաթյուրում է տեղում տիրող իրավիճակը և սահմանամերձ շրջաններում հրաձգության դեպքերը»։
Նա նաև ասել է, թե խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի ստորագրման գլխավոր պայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է։
--00—ՍՊ