Կյանքից հեռացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

photo_2025-03-18_17-12-58

Մահացել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը` ՌԴ ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է երգիչը։

Նա նշել է, որ ինքն այլևս երեխա չէ, որովհետև 2025 թվականի մարտի 18-ին, ժամը 15։37 կյանքից հեռացել է իր հայրը։ 

Բեդրոս Կիրկորովը 91 տարեկան էր։

--00—ՅՄ