Դիլիջանի ոլորաններում, Աշոցքի, Ամասիայի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

a04ac2a3d951fa282b0b85e7cf6844af_1680942800

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Դիլիջանի ոլորաններում, Աշոցքի, Ամասիայի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

--00—ՅՄ