Գյումրու ընտրությունների մասնակից ուժերից մեկը զրկված է քարոզչական վահանակներից օգտվելուց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ՍՍ

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից ուժերից մեկը զրկված է քարոզչական վահանակներից օգտվելու հնարավորությունից։ Այս մասին հայտնում  է «Ականատես» դիտորդական առաքելությունը։

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ Գյումրիում տեղակայված 5 քմ-ն գերազանցող 68 վահանակներից 7-ը քարոզչական նպատակներով օգտագործելու համար, սակայն վահանակներից ոչ մեկը կուսակցությանը բաժին չի հասել։ Ըստ ԿԸՀ պարզաբանման՝ կուսակցությունը ոչ բոլոր վահանակների համար է հայտ ներկայացրել, այլ միայն 7-ի, և երբ դրանք վիճակահանությամբ բաժին են հասել այլ ուժերի, կուսակցությունը չի մասնակցել այլ վահանակների բաշխմանը։

 «Ապրելու երկիր» կուսակցություն – 11 վահանակ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 9 վահանակ «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 8 վահանակ «Իմ հզոր համայնք» կուսակցություն – 6 վահանակ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 11 վահանակ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – 12 վահանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 11 վահանակ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 0 վահանակ Հայաստանի կոմունիստական կուսակցություն – չի ցանկացել մասնակցել բաշխմանը։


 

--00—ՍՊ