ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Մարտի 20-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Սիսիանի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում անձրև է տեղում։
Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Արտաշատի և Գորիսի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
--00—ՅՄ