Փաշինյանը մեր բանակին բարոյական հարված տվեց, երբ նշեց` ասել եմ՝ պահեն զինադադարը․ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ արված հայտարարությունը ՀՀ ԶՈւ-ին բարոյական և քարոզչական հարված է։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուղիղ հանձնարարական է տվել ՊՆ-ին, որպեսզի հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանեն՝ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի, ասել է Փաշինյանը։

«Այս հայտարարությունը անհարմար դրության մեջ է դրել մեր ԶՈւ-ին և այսօր էլ սահմանին մարտական հերթապահություն իրականացնող մեր քաջարի զինծառայողներին»,- ասաց Մանուկյանը։

Այս հայտարարությանը ի պատասխան ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այլ կերպ է ընկալել Փաշինյանի ասածը․ «ԶՈՒ-ն միշտ պատրաստ է հակահարված տալու, խոսքը դրա մասին չէ, այլ որ մենք սադրանքների չենք ենթարկվելու»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ