ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Կրքերն իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում լարվեցին այն բանից հետո, երբ լեզվակռվի բռնկվեցին նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Դուք ստու՛մ եք, պետք է դատվեք այս արտահայտությունների համար», - հայտարարեց Մինասյանը, որին ի պատասխան Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց, թե «սուտասանը դուք եք»։
Ի դեպ, հանձնաժողովը հավաքվել էր քննարկելու նախագահի տեղակալի պաշտոնին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանին արդեն 13-րդ անգամ առաջադրելու հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում
--0--ԿԿ