50 կգ և ավելի քաշով խոզերի ներմուծման համար ժամանակավոր սահմանափակում է կիրառում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

.
50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի` ՀՀ ներմուծման վրա ժամանակավոր քանակական սահմանափակում կկիրառվի։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
 
Նշվում է, որ այս կարգը գործում է «ԵԱՏՄ ծածկագրին դասվող ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակում կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» որոշմամբ։
 
«Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի ներմուծման և շրջանառության կարգավորում`` նպատակ ունենալով պաշտպանելու խոզի մսի տեղական արտադրողների տնտեսական շահերը»,– ասված է որոշման մեջ։
 
--00--ՀԱ