ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը «շռայլ նվիրատվություններ» չի անում։ Ընկերությունը համատեղ կրթական ծրագիր է իրականացնում «Իմ Քայլը» հիմնադրամի հետ՝ ի թիվս հարյուրավոր այլ ծրագրերի՝ հարյուրավոր այլ կազմակերպությունների հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» լրատվության և հասարակության հետ կապերի բաժնից՝ անդրադառնալով մամուլի հրապարակումները, ըստ որի 2023-2024թթ․ ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը խոշոր նվիրատվություն է արել «Իմ Քայլը» հիմնադրամին։
Ընկերության պատասխանում նշվում է. «Այս թեմային բազմիցս անդրադարձել ենք և ամեն անգամ տարբեր հնչեղ վերնագրերով այս հնացած տեղեկատվության շրջանառության նպատակն անհասկանալի է։ Ստիպված ենք հերթական անգամ հայտնել հետևյալը․
ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը «շռայլ նվիրատվություններ» չի անում։ Ընկերությունը համատեղ կրթական ծրագիր է իրականացնում «Իմ Քայլը» հիմնադրամի հետ՝ ի թիվս հարյուրավոր այլ ծրագրերի՝ հարյուրավոր այլ կազմակերպությունների հետ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ