ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպական և Եվրասիական գործերի բյուրոյի ավագ աշխատակից Լուիս Բոնոն X -ի իր միկրոբլոգում գրառում է արել, որում ասվում է․
«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը՝ ուղղված Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը ժամանակավոր բացելուն, որը հնարավորություն տվեց Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերել սիրիացի ժողովրդին։
Սա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում համագործակցությունը օգուտ բերում ողջ տարածաշրջանին»։
--00—ԱՀ