Ռոնալդուն պատասխանել է Ջորջինայի՝ հարսանիքի մասին խոսքերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Ronaldo-Georgina-750x375

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը պատմել է, որ իր ընկերները կատակում են իր հասցեին, քանի որ 40-ամյա ֆուտբոլիստը չի ամուսնացել իր հետ, չնայած այն բանին, որ նրանք հարաբերությունների մեջ են 2016 թվականից։

«Ընկերներս միշտ կատակում են հարսանիքի մասին՝ հարցնելով. «Ե՞րբ է հարսանիքը»: Դա ինձնից չէ կախված։ Այն պահից, երբ Ջենիֆեր Լոպեսի «Մատանի» երգը դուրս եկավ, նրանք սկսեցին երգել այն ինձ համար»,- ասել է Ջորջինան հեռուստաշոուի ժամանակ: Հիշենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը Ջորջինային ամուսնության առաջարկ է արել 2018 թվականին, սակայն հարսանիքը դեռ չի կայացել։

Ինքը՝ Ռոնալդուն, այս իրավիճակի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է տվել.

«Ես նրան միշտ ասում եմ. «Մենք կամուսնանանք, երբ ընդհանուր լեզու գտնենք»։ Ինչպես մեր կյանքին վերաբերող ամեն ինչում։ Նա գիտի, թե ինչի մասին եմ խոսում:

Դա կարող է տեղի ունենալ մեկ տարում, կամ վեց ամսից կամ մեկ ամսից: Բայց ես 100 տոկոսով վստահ եմ, որ դա կլինի»։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ