Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ կարող է սկսվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Screenshot_3

Երկիր մոլորակի ուղղությամբ պլազմայի ամպ է շարժվում: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ ուժեղ մագնիսական փոթորիկներ են սպասվում կիրակի առավոտյան` Մոսկվայի ժամանակով 3:00-ից մինչև 6:00-ն:

Պլազմայի ամպը նետվել է մարտի 21-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 19: 00-ին՝ M1.2 մակարդակի արևային բռնկման արդյունքում: Թեև իրադարձությունը միջին դասի է, սակայն չափումներն արձանագրել են արտանետման բացառիկ բարձր արագություն և զանգված. 2025 թվականին նման պարամետրեր առաջին անգամ են նկատվում:

Գիտնականը պարզաբանել է, որ բռնկումը խախտել է խոշոր հրավիժակի՝ սառը պլազմայի խիտ մանրաթելի հավասարակշռությունը, և այն ուղղվել է դեպի Երկիր։

--00—ՅՄ