ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Կուրսկի շրջանի ազատագրված սահմանամերձ բնակավայրերից մարտի 12-ից տարհանված բնակիչների թիվը հասել է 571-ի, այդ թվում՝ 16 երեխա։ Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
«Ընդհանուր առմամբ, մարտի 12-ից Կուրսկի սահմանային ազատագրված 27 բնակավայրերից տարհանվել է 571 մարդ, այդ թվում՝ 16 երեխա։ 223 մարդ այս պահին գտնվում է ժամանակավոր կացարաններում, 348 բնակիչներ տեղափոխվել են իրենց հարազատների կողմից»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
--00—ՅՄ