Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահի» թիրախներին հարվածներ հասցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Screenshot_7

Իսրայելական զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շիական կազմակերպության զինված կազմավորումների թիրախների ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «TACC»-ը, այդ մասին հայտնել իսրայելական է բանակի մամուլի ծառայությունը։

«Իսրայելի պաշտպանական ուժերը ներկայումս հարվածներ են հասցնում Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին: Մանրամասները կներկայացնենք հաջորդիվ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ իսրայելական բանակը 2024 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ արձանագրել էր երկրի հյուսիսային շրջանների գնդակոծությունը՝ որսալով առնվազն երեք հրթիռ, որոնք արձակվել էին Լիբանանի տարածքից։ Հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը միջադեպի համար մեղադրել է Լիբանանի կառավարությանը և ասել, որ ինքը հրամայել է բանակին պատասխան քայլեր ձեռնարկել։

--00—ՅՄ