Սիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին՝ Ասադին արտահանձնելու խնդրանքով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

․

Սիրիայի նոր իշխանությունները պաշտոնապես խնդրել են Ռուսաստանին արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին՝ դատավարության համար։

Այս մասին X սոցցանցում հայտնում է Al Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Այլ մանրամասներ հեռուստաալիքը չի հայտնել։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել սիրիական պետության ղեկավար Ահմեդ ալ Շարաային։

Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ զարգացնելու գործնական համագործակցությունը Սիրիայի ղեկավարության հետ օրակարգային բոլոր հարցերի շուրջ, ասել է Պեսկովը

--00—ԱՀ