Լուրջ կասկածներ ունեմ, որ իշխանությունները մեկնարկում են արցախցիների դեմ արշավի նոր ալիք. Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

f67dfa4506dae1_67dfa4506db21.thumb_

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի գրառումը. «ՀՀ իրավապահ մարմինները փոխանակ լուրջ հետաքննություն սկսեն Տիգրան Ուլուբաբյանի քստմնելի խոշտանգման հիմնավոր ահազանգի վերաբերյալ, ակնհայտ հետապնդումներ են սկսել նրա փաստաբան, հայտնի արցախցի իրավապաշտպան Ռոման Երիցյանի դեմ:

Լուրջ կասկածներ ունեմ, որ իշխանությունները մեկնարկում են արցախցիների դեմ արշավի նոր ալիք՝ հաշվի առնելով նաև մեր ընթացիկ համախմբումն ու առաջիկա արդարացի բողոքի ակցիաները:

Հորդորում եմ բոլորին մասնակցել այս բողոքի ակցիային: Ես էլ կմասնակցեի, եթե Հայաստանում լինեի»:

--00—ՅՄ