«Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» շարժումը կլինի Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

վվ
 
Վաղը` 23.03.2025թ-ին, ժամը 13:00-18:00 #ՉեմՎստահումՆիկոլՓաշինյանիիշխանությանը շարժումը կլինի Գյումրիում։ 
 
Շարժման հաղորդագրոևւթյունը՝ ստորև․

«Սա Սրբազան պայքարի երիտասարդների նախաձեռնությունն է` #ՉեմՎստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:
 
Անհնազանդության այս գործողությամբ մենք ցույց ենք տալիս, որ այլևս ՉԵՆՔ ՎՍՏԱՀՈՒՄ այս իշխանություններին։
 Սիմվոլիկ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ ցո՛ւյց տանք, որ դեմ ենք այն իշխանությանը, որը տեր չի կանգնում իր քաղաքացիներին՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում, ո՛չ այլուր, չնայած որ ՀՀ Սահմանադրությամբ պարտավոր է դա անել։
 
Ի՞նչ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը 
 Մոտենալ #ՉեմՎստահում ստենդին
 Վերցնել խորհրդանշանական քվեաթերթիկը
 Քվեարկել
 Գցել համապատասխան արկղի մեջ
 Ցանկության դեպքում վերցնել #ՉեմՎստահում սթիքեր (ինքնակպչուն) և փակցնել որևէ տեսանելի վայրում։
Միացե՛ք՝ ցո՛ւյց տանք մեր անվստահությունը։
Հաջորդող օրերի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։ 

--00—ՍՊ