ՄԻ միջազգային առաքելությունը Ֆրանսիայում ուղղված է Արցախի դեմ Ադրբեջանի հանցանքների բացահայտմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Screenshot_1

Մարդու իրավունքների միջազգային առաքելությունը Ֆրանսիայում (Փարիզ, Ստրասբուրգ, Լիոն, Մարսել) և Միացյալ Թագավորությունում (Լոնդոն) ուղղված է Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերի բացահայտմանը և դրանց մասին իրազեկության բարձրացմանը, գրում է Թաթոյան հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այս առաքելությունը նպատակ ուներ նպաստել  արդարադատությանը, խաղաղությանն ու անվտանգությանը: 

Հայկական սփյուռքի կազմակերպությունների և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ միասին մենք ուժեղ և անսասան ենք Հայաստանի պաշտպանության, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության ու արդարության հետապնդման հարցում»:

--00—ՅՄ