Սուդանի զինվորականները հայտարարել են մայրաքաղաքի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

photo_2025-03-28_14-39-28

Սուդանի զինված ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել մայրաքաղաք Խարթումի նկատմամբ և ոչնչացրել քաղաքում կիսառազմական Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈւ) մյուս դիրքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Al-Arabiya-ն:

«Մեր զորքերն այսօր հաջողությամբ և եռանդով մաքրել են Խարթումում ԱԱՈւ-ի հրամանատար Մուհամեդ Համդան Դագալոյի աշխարհազորային ահաբեկիչների դիմադրության վերջին օջախները», - ասվում է զինվորականների ներկայացուցիչ Նաբիլ Աբդուլայի՝ մարտի 27-ի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ:

Մարտի 26-ին Սուդանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթահ ալ Բուրհանը ելույթ ունեցավ Խարթումի նախագահական պալատում, որը մինչ այդ զինվորականները հետ էին գրավել ԱԱՈւ-ից, և հայտարարեց, որ մայրաքաղաքն ազատ է ԱԱՈւ-ից:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ