Չինաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

aaa_1-770x_

Մարտի 26-28-ը Չինաստան է այցելել Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, մարտի 28-ին Պեկինում կայացել է Ադրբեջանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը:

Քաղաքական խորհրդակցությունների ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը գլխավորում էր փոխնախարար Էլնուր Մամեդովը, իսկ Չինաստանի պատվիրակությունը՝ արտաքին գործերի փոխնախարար Լյու Բինը։

Խորհրդակցությունների ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել քաղաքական, տնտեսական, առևտրի, էներգետիկայի, թվային զարգացման, տրանսպորտի և լոգիստիկայի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ։

Նշվել է բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը, ընդգծվել է դրանց դրական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների բազմաթիվ ոլորտներում։

Մամեդովը չինացի պաշտոնակցին ներկայացրել է նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի մանրամասները:

--00—ՅՄ