ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։
«Արտաքին գործերի նախարարության աշխատակազմի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Դուք իրավամբ դասվում եք հայրենական ամենահեղինակավոր լրագրողների շարքին»,- ասված է Լավրովի շնորհավորական ուղերձում։
Նախարարը նշել է, որ Սիմոնյանին բնորոշ իմացությունը, պրոֆեսիոնալիզմը, գործի նկատմամբ սրտացավ մոտեցումը Ռուսաստանում և դրա սահմաններից դուրս արժանացել են բազմամիլիոնանոց լսարանի հարգանքին:
«Գնահատում ենք Ձեր ջանքերը՝ ուղղված համաշխարհային տեղեկատվական տարածքում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը և միջազգային նշանակալի իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանը»,- հավելել է նա:
--00—ՅՄ