ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3564-ի, վիրավորների թիվը հասել է 5012-ի, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
«Վերջին վիճակագրության համաձայն՝ մարտի 28-ին Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով երկրում զոհվել է 3564 մարդ, վիրավորվել՝ 5012-ը, ևս 210-ը անհետ կորել են»,- ասվում է հեռուստատեսության հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ