Մոսկվայում առատ տեղումներ են. ձյան ծածկույթը հասել է 13 սմ-ի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

.

Մոսկվայի առանձին շրջաններում ձյան ծածկույթը հասել է 13 սանտիմետրի, Մոսկվայի մարզում դրա բարձրությունը տեղ-տեղ հասել է 16 սանտիմետրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։

«Ձյան առատ տեղումների հետևանքով Մոսկվայում ձևավորված ձյան ծածկույթը կիրակի օրը՝ ապրիլի 6-ին, ԺՏՆՑ-ում (Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես) մեկ օրում 5-ից հասել է 9 սանտիմետրի: Տուշինոյում այն ​​այժմ 11 սանտիմետր է, մայրաքաղաքի կենտրոնում՝ Բալչուգում՝ 13 սանտիմետր», - ասել է Տիշկովեցը։

Ըստ կանխատեսումների՝ ձյան տեղումները կուժգնանան և կշարունակվեն մինչև ապրիլի 8-ը։ Ճանապարհներին մերկասառույց է։ Ըստ BFM պարբերականի՝ եղանակային անոմալ պայմանները շղթայական ավտովթարների պատճառ են դարձել։ Կան տուժածներ։

--00--ԱՀ