ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Սումիի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի։ Կա 99 տուժած, այդ թվում՝ 11 երեխա։ Հայտնում են Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ ռուս զինվորականները հրթիռակոծել են Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնը։ Քաղաքում փրկարարական աշխատանքներ են կազմակերպվում և զբաղվում հրետակոծության հետևանքների վերացմամբ։
--00--ՍՊ