Nissan March-ը բախվել է կայանված «յաշիկ»-ին և Dodge-ին. վիրավոր կա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ա

Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Nissan March» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշեն 2-րդ թաղամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է կայանված «Mercedes G500» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաներին:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են «Nissan»-ի և կայանված «յաշիկի»-ի ու «Dodge»-ի վարորդների ու վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 


--00--ՍՊ