ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին այցելել է ԱՀ քննչական կոմիտե և կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի գլխավորությամբ հանդիպում ունեցել գերատեսչության ղեկավար կազմի հետ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը, քննարկելով կառույցի գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր, կարևորել է Քննչական կոմիտեի՝ որպես առանձին ինստիտուտի կայացման հրամայականը՝ այն դիտարկելով երկրում օրինականության ամրապնդման առանցքային նախապայմաններից մեկը: