ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Փետրվարի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմանում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի դաշտում կա ավտոմեքենա, որի կողքին՝ տղամարդու դի։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 61-ամյա Սուրեն Վ.-ի դին՝ իրեն պատկանող «Mercedes»-ի աջակողմյան հատվածում՝ մեջքի վրա ընկած վիճակում։
Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ, նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնի քննիչ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։